ԱՄՆ-ի նախկին պաշտնյաները վախենում են, որ երկիրը դուրս գա ՆԱՏՕ-ից Թրամփի վերընտրվելու դեպքում. NYT

Ամերիկացի որոշ նախկին պաշտոնատար անձինք եւ այն երկրների ներկայացուցիչներ, որոնք Վաշինգտոնի դաշնակիցներն են, վախենում են, թե երկրորդ ժամկետով վերընտրվելու դեպքում Դոնալդ Թրամփը կարող Է որոշում ընդունել ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է սեպտեմբերի 3-ին The New York Times (NYT) թերթում հրապարակված հոդվածում:  

Ինչպես նշված Է հոդվածում, Միացյալ Նահանգների ղեկավարն ավելի վաղ մերձավորների հետ զրույցների ժամանակ «բազմիցս ասել Է» Հյուսիսատլանտյան դաշինքից ԱՄՆ-ի «դուրս գալու մասին: «Երկրորդ նախագահական ժամկետի ժամանակ նրա մոտ կարող Է նման հնարավորություն առաջանալ»,- արձանագրվում Է հրապարակման մեջ:    

Հրատարակության  գնահատման համաձայն՝ այդ լույսով «ավելի հավանական Է թվում իրադարձությունների այնպիսի զարգացումը, որի դեպքում «Թրամփը, որգեւորված վերընտրությամբ եւ, հնարավոր Է, շրջապատված ազգային  անվտանգության ոլորտում ոչ փորձառու օգնականներով, երկրորդ ժամկետի ժամանակ, կարող Է, վերջապես. փորձել թուլացնել կամ նույնիսկ դադարեցնել ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի անդամակցությունը»:

«Ինչպես նախազգուշացնում են ԱՄՆ-ի նախկին պաշտոնյաները, այդ քայլը կդառնա երկար տարիների ընթացքում ռազմավարական ոլորտում ամենալուրջ տեղաշարժերից մեկը եւ  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոշոր հաղթանակը»,- ասված Է հոդվածում:   

Թրափն  ավելի վաղ բազմիցս քննադատել Է ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրների, որ նրանք, իր կարծիքով՝ բավականաչափ միջոցներ չեն ծախսում դաշինքի կոլեկտիվ պաշտպանության համար:

Սպիտակ տան ղեկավարը նրանցից պահանջել Է պաշտպանական ծախսերը հասցնել մինչեւ համախառն նրեքին արդյունքի 2 տոկոսին: Հուլիսին Թրամփը հայտարարել Է, որ չի ցանկանում ԱՄՆ-ը դուրս գա ՆԱՏՕ-ից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: