Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ
Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն հետազոտվելու: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն հետազոտվելու»,- ասաց Նավիկյանը: