Ուզում եմ, որ երբեք այլևս այս օրը ձեր ստացվող ծաղիկներն ու շնորհավորանքները այս տարվա դանահոտն ու տագնապահոտը չունենան․ Գոռ Աբրահամյան

ՀՀ գործող գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

Սիրելի կանայք,

Շնորհավորում եմ բոլորիդ մարտի 8-ի առթիվ։ Այս օրվա խորհրդին համահունչ՝ ցանկանում եմ, որպեսզի բոլոր ոլորտներում, որտեղ ինքներդ տեսնում եք ձեզ, մշտապես ունենաք ներքին բավարարվածության, գնահատվածության, ներդաշնակության զգացողություն և երջանկության շողերն առկայծեն ձեր աչքերի փայլում ու ժպիտներում։

Ուզում եմ, որ երբեք այլևս այս օրը ձեր ստացվող ծաղիկներն ու շնորհավորանքները այս տարվա դանահոտն ու տագնապահոտը չունենան։ Մեր ընկած հերոս Սոսեներ…Պատերազմից որդեկորույս մայրեր, այրիացաց տիկնայք ու որբացած աղջիկներ….. խոնարհումս բոլորիդ…