Վարդան Ղուկասյանը որոշել է նոր կուսակցություն բացել

Վարդան Ղուկասյանը որոշում է կայացրել հրաժարվել «Հանրային ձայն» կուսակցությունից և նոր կուսակցություն բացել՝ «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» անունով, որով էլ կմասնակցի հետագայում ընտրություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ղուկասյանը այս մասին հայտարարել է իր հրավիրած համաժողովի ժամանակ։ 

Նա նշել է, որ դատական հայց ունեցող կուսակցությունը չի կարող գրանցվել որպես կուսակցություն՝ ընտրություններին մասնակցելու համար, ուստի որոշել է հրաժարվել իր կուսակցութունից։

«Ես որոշեցի իմ ստեղծած կուսակցությունից հրաժարվել և ստեղծել նոր կուսակցություն առանց այդ աղբի՝ երիտասարդ կադրերով համալրված, արդեն ստուգված, որպեսզի այլևս ոչ մեկը չկարողանա ինչ-որ հավակնություններ ներկայացնել, որ ինքն է դա արել։ Նոր կուսակցոթյունը ես որոշել եմ անվանել «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն»՝ կարճ ԴՕԿ։ Նորաստեղծ կուսակցության համագումարը տեղի կունենա մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը»,- ասել է Ղուկասյանը։