Ահաբեկչության մեղադրանքով հետախուզվող 17-ամյա ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է. ոստիկանություն

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 3-ին Երևանի Նազարբեկյան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել ՌԴ քաղաքացի, 17-ամյա Յարոսլավ Ի.-ին:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նա փետրվարի 17-ից ՌԴ Վոլգոգրադի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ահաբեկչության մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

Խափանման միջոցը՝ կալանք: