Ավինյանի «երդման գինը»․ 87 միլիոն դրամի պայմանագիրը կնքվել է ավագանու առաջին նիստից առաջ․ Factor

Տիգրան Ավինյանի երդմնակալության շքեղ արարողության վրա հարկատուների գրպանից ծախսվել է 87,318,000 ՀՀ դրամ։ Նախորդ քաղաքապետերի երդմնակալության արարողություններից տարբերվող հանդիսությունը կազմակերպվել էր ուրարտական ոճով, մուտքի մոտ Արգիշտի թագավորի շրջանը հիշեցնող սաղավարտով զինվորներ էին, սրահը ձևավորվել էր հատուկ դեկորացիաներով, իսկ երդվելիս Ավինյանը ձեռքը դրել էր Էրեբունի-Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրության վրա, որը, ի դեպ, այդ օրվա համար հատուկ բերվել էր Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանից։ Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե որքա՞ն գումար է ծախսվել երդմնակալության արարողության կազմակերպման համար: Ավելին՝ տեսանյութում: