«Հասկանում եմ, որ կարող եմ դառնալ լուրջ կոնսոլիդացիան կենտրոն նրանց համար, ովքեր տեսնում են այժմ առկա խնդիրները». Քոչարյանի հարցազրույցը НТВ-ին

«Հասկանում եմ, որ կարող եմ դառնալ լուրջ կոնսոլիդացիան կենտրոն նրանց համար, ովքեր տեսնում են այժմ առկա խնդիրները». Քոչարյանի հարցազրույցը НТВ-ին
«Հասկանում եմ, որ կարող եմ դառնալ լուրջ կոնսոլիդացիան կենտրոն նրանց համար, ովքեր տեսնում են այժմ առկա խնդիրները». Քոչարյանի հարցազրույցը НТВ-ին

Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանյան НТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայաստանյան իշխանություններին մեղադրել է իր նկատմամբ քաղաքական վենդետա իրականացնելու մեջ:

Քոչարյանի խոսքով՝ այսօր իշխանության են եկել մարդիկ, ովքեր 10 տարի առաջ՝ «2008-ի մարտին զանգվածային անկարգություններ են կազմակերպել», որոնց հետևանքով 10 մարդ է զոհվել:

«Հենց այդ պատճառով էլ ես խոսում եմ քաղաքական վենդետայի մասին: Այսինքն՝ տասը տարի անց իշխանության են եկել մարդիկ, ովքեր այն ժամանակ պարտվեցին ընտրություններում, և հիմա նրանց մտքում միայն այն է, թե ինչպես հատուցել այն մարդկանց, ում իրենք համարում են թշնամիներ»,- ասել է Քոչարյանը:

Լրագրողի հարցին՝ արդյոք վերլուծե՞լ է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառները, Քոչարյանը պատասխանել է.  «Վերլուծել եմ: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը չպետք է սահմանադրական բարեփոխումներ կատարեր: Ես ժամանակին հանդես եմ եկել այդ փոփոխությունների քննադատությամբ: Եվ, իհարկե, նա չպետք է փորձեր իշխանությունը պահել իր ձեռքում՝ տեղափոխվելով վարչապետի աթոռին»:

Նախկին նախագահը նաև անդրադարձել է իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը և պատասխանելով լրագրողի հարցին՝ կուսակցությունով է ուզում վերադառնալ, թե կոալիցիայով, պատասխանել է․ ֊ «Հարցը դեռ բաց է, բայց ես հասկանում եմ, որ կարող եմ դառնալ բավականին լուրջ կոնսոլիդացիան կենտրոն այն մարդկանց համար, ովքեր տեսնում են այժմ առկա խնդիրները»:

Քոչարյանն ասել է, որ ինքը վերադարձել է Հայաստան իր «պատվի և արժանապատվության համար պայքարելու համար»:

Քոչարյանի խոսքով՝ այն, ինչ կատարվում է Հայաստանում «անզուսպ պոպուլիզմ» է, իսկ ներկա կառավարության մասին ասել, որ այն անփորձ է պետական կառավարման ոլորտում, շատ մեղմ է ասված:

www.youtube.com/watch?v=8IXy2iiUPTE