Բերման են ենթարկվել Հայաստանի դեմոկրատական կուսակցության շտաբերի ղեկավարները․ Տիգրան Արզաքանցյան

ԱԺ պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Քիչ առաջ Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ՝ համակիրների հետ հանդիպման ընթացքում, բերման են ենթարկվել Հայաստանի դեմոկրատական կուսակցության շտաբերի ղեկավարները։

Դեմոկրատական կուսակցության առաջնորդները` հանգամանքները ճշտելու նպատակով այցելել են Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժին, սակայն ոստիկանությունից մինչ այս պահը որևէ պատասխան չի տրվել։