Ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառի փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը

Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 12, 13, 14-ին՝ ժամը 22:30-ից մինչև առավոտյան 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառի փողոցին կապող ուղեանցի (Բարեկամության էստակադա) երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: