Ադրբեջանի Զինված ուժերը նոր խնդիր են դրել իրենց առջև՝ մտնել տարբեր բնակավայրեր, տեղադրել դրոշներ, նկարվել․ Արծրուն Հովհաննիսյան․ Տեսանյութ

Վաղ առավոտյան Ադրբեջանի Զիված ուժերը Արցախի սահմանի գրեթե ողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակողական գործողություններ են սկսել՝ առնվազն երեք-չորս ուղղություններով, հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությունը, որտեղ օրվա ընթացքում թեժ մարտեր են տեղի ունեցել։ Այդ մասին Միասնական տեղեկատվական կենտրոնի ասուլիսում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, հակառակորդը ծավալուն հրետակոծությունից հետո անցել է լայնամասշտաբ հարձակման՝ զրահատեխնիկայի կիրառմամբ։ «Այսօր երեւի թե ողջ պատերազմի ընթացքում ամենաթեժ մարտերից մեկն է եղել», -ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նաև հավելեց, որ այս ընթացքում հայկական ստորաբաժանումներին հաջողվել է հետ շպրտել հակառակորդին՝ պատճառելով էական կորուստներ։

«Մեր Զինված ուժերի, կանոնավոր բանակի, պահեստազորի, աշխարհազորի, միասնական, համատեղ, փայլուն ու հերոսական գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական գործողությունները», -ասաց Հովհաննիսյանը։

Ըստ ՊՆ ներկայացուցչի, հակառակորդը որևէ էական առաջխաղացում չունի՝ չնայած որ վերջին օրերին Ադրբեջանի Զինված ուժերը որդեգրել են հետևյալ քաղաքականությունը՝ հետախուզադիվերսիոն գործողություններով մերձռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ և տեղեկատվական ակցիաներ իրականացնել՝ դրոշներ տեղադրելով տարբեր շենքերի վրա, նկարվել՝ առաջին հերթին իրենց, ապա Հայաստանի հասարակության վրա հոգեբանական ազդեցություն ունենալու համար։

Արծրուն Հովհաննիսյանի և Ռոմելլա Աբովյան ասուլիսը:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյան ասուլիսը:Press conference of Artsrun Hovhannisyan, representative of the RA Ministry of Defense and Romella Abovyan, chief of division of RA ministry of health disease control prevention national center of non-infectious diseases.https://youtu.be/yxLabSVQbiQПресс-конференция представителя МО РА Арцруна Ованнисяна и Начальника отдела эпидемиологии внутрибольничных инфекций Национального центра по контролю и профилактике заболеваний МЗ РА Ромеллы Абовян.https://youtu.be/cKU14gFOxXc

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Tuesday, October 13, 2020