Արցախ է վերադարձել 52 հազար 310 մարդ

Ռուսաստանյան խաղաղապահ ուժերը շարունակում են ապահովել պատերազմի պատճառով տները լքած արցախցիների վերադարձն իրենց բնակավայրեր:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«2020թ. նոյեմբերի 14-ից մինչ օրս, ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 52 հազար 310 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: