Գյումրիում իշխող ուժի անցկացրած եռօրյա փրայմըրիզի հաղթողը անկուսակցական Սարիկ Մինասյանն է։ Նա «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակով պատգամավոր է եղել, այժմ ղեկավարում է Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
«Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնած ու անցկացրած նախնական ընտրություններին իշխող ուժն իր 5 կուսակցական թեկնածուներով փաստացի պարտվեց անկուսակցականին։ Կուսակցության վարչության անդամ Արթուր Հովհաննիսյանը, սակայն, այդպես չի կարծում։
«Ով էլ հաղթեր՝ լինելու էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը, որովհետև մեր նպատակն այն չէր, որ հաղթի այս կամ այն թեկնածուն։ Մենք կառաջնորդվենք գյումրեցիների ասածով, և վարչապետը, ըստ էության, ինչպես և խոստացել է, կնշանակի հաղթող թեկնածուին Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, և հետո արդեն կշարժվենք առաջ նոր քաղաքական գործընթացներով և արդեն արտահերթ ընտրությունների ճանապարհով Գյումրիի կառավարումը կվերադարձնենք բնականոն հուն», – ասաց նա։
Ավելին՝ սկզբնաղբյուրում