Կատարելագործվել են զինծառայողների անհատական վարժվածությունը և հաստիքային զենքի տիրապետման հմտությունները

2-րդ զորամիավորման վարչակազմի զինծառայողների մասնակցությամբ ապրիլի 5-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ:

Կատարելագործվել են  զինծառայողների անհատական վարժվածությունը և հաստիքային զենքի տիրապետման հմտությունները, բարդ տեղանքում կողմնորոշվելու և համակարգված գործելու կարողությունները։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։