Արցախի ՄԻՊ-ը Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակում միակ իրատեսական քայլն է համարում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը

Ադրբեջանը Լաչինի միջանցքի հարցում գործում է բացարձակապես անպատիժ ՝ անտեսելով միջազգային կազմակերպությունների հայտարարություններն ու կարգավիճակը։ Ինչպես տեղեկացնում է «Թվիթեր»-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Այս իրավիճակում միակ իրատեսական քայլը Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումն է: Միջազգային դերակատարները պետք է որոշեն ՝ կարևո՞ր է սովամահ մարդկանց կյանքը, թե՞ տնտեսական կամ այլ շահերը»,- գրել է Ստեփանյանը:

Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։