Հայաստանի տնտեսությունը երկրորդ ամենավատագույնն է

Հայաստանի տնտեսությունը երկրորդ ամենավատագույնն է
Հայաստանի տնտեսությունը երկրորդ ամենավատագույնն է

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է 2011թվականի աշխարհի վատագույն տնտեսությունների ցանկը, ուր ամենավատագույն տնտեսություն ունեցող երկիր է ճանաչվել Մադագասկարը, երկրորդ տեղում Հայաստանն է, երրորդում՝ Գվինեան։
Աշխարհի վատագույն տնտեսությունների հնգյակը եզրափակում են Ուկրաինան եւ Ջամայկան։ Պարբերականի փորձագետներն այս եզրահանգումն արել են՝ ուսումնասիրելով վերջին տարիներին մակրոտնտեսական ցուցանիշները եւ զարգացման կանխատեսումները։
Ըստ պարբերականի, Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում վերականգնվել ճգնաժամից. 2009թ. Հայաստանի ՀՆԱ–ն 15% անկում է արձանագրել։ Երկրում պահպանվում է գնաճի բարձր մակարդակը (մոտ յոթ տոկոս), իսկ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ն 3000 դոլարից էլ պակաս է։
© Medialab.am