Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ․ կանցկացվեն նոր ընտրություններ

Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի նախագահ։ Այս մասին փակ նիստից հետո լրագրողներին ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

«Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ դատարանի նախագահ, քանի որ առաջադրված միակ թեկնածուն էր և ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ չի ստացել։ Ընտրության համար պահանջվում էր դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ այսինքն՝ 9-ից 5 ձայն»,- ասաց նա։

Նա ասաց, որ թենածուին ուղղվել են մեծ թվով հարցեր։

Շաթիրյանը հավելեց, որ անցկացվելու են ՍԴ դատարանի նախագահի նոր ընտրություններ՝ հնգօրյա ժամկետում, կլինեն նոր առաջադրումներ։ Երկուշաբթի ՍԴ-ն դարձյալ նիստ է անցկացնելու։