Գրիշա Մաթևոսյանի աճյունը ամփոփվեց Սիսիանի քաղաքային պանթեոնում

«Այսօր՝ հուլիսի 17-ին Սիսիանի քաղաքային պանթեոնում հողին հանձնվեց թշնամու դավադիր կրակից հուլիսի 14-ին զոհված 20 -ամյա կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանի աճյունը:

Հուղարկավորությունը կատարվեց զինվորական արարողակարգով: Ներկա էին ԱԺ պատգամավորներ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, բարձրաստիճան զինվորականներ, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, հոգևոր հայրեր և հարյուրավոր սիսիանցիներ:

Գրիշային հետմահու շնորհված «Մարտական ծառայության» մեդալը հանձնվեց ծնողներին:

Գրիշա Մաթևոսյանի աճյունը հողին հանձնեց զինվորական նվագախմբով` պատվո համազարկերի ներքո»,- այս մասին հայտնում է Սիսիանի համայնքապետարանը: