Հովիկ Աբրահամյանը` սելեկտիվ աբորտների մասին

Հովիկ Աբրահամյանը` սելեկտիվ աբորտների մասին
Հովիկ Աբրահամյանը` սելեկտիվ աբորտների մասին

Այսօր կայացած կառավարության հերթական նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է խիստ մտահոգիչ` սելեկտիվ աբորտների խնդրին:

«Բնակչության վերարտադրման մի շարք ցուցանիշներով այսօր Հայաստանի Հանրապետությունը գտնվում է աշխարհում վերջին տեղը: Այսօր հատկապես ուզում եմ անդրադառնալ ծնունդների սեռային հարաբերակցությանը: Թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես վարչապետ, թե՛ որպես երկու աղջիկների հպարտ հայր ինձ խիստ անհանգստացնում է այն սոցիալական միջավայրը, որի հետևանքով այսօր մենք կորցնում ենք հազարավոր ապագա մայրեր: Հանձնարարում եմ աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարներին մշակել և մինչև 2015 թվականի մարտ ամիսը ներկայացնել իրավիճակը շտկելու համապարփակ ծրագիր»:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:

© Medialab.am