Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարել է, որ իր ուշադրության կենտրոնում է պահելու փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների հետ կատարված դեպքի ընթացքը։
«Այս դեպքի ընթացքն իմ հետեւողական ուշադրության ներքո է։
Հենց նոր խոսեցի ՀՀ ոստիկանապետ պարոն Սարգսյանի հետ եւ դեպքի մանրամասները ճշտվում են, հիմնական մեղավորները հայտնաբերված են, եթե զուտ կենցաղային կռիվ է (որին, անկեղծ ասած, թերահավատորեն եմ մոտենում), կպատժվեն համապատասխանաբար, բայց եթե այս ծեծն ու սադրանքն ունեն քաղաքական շարժառիթ, ապա պետք է գտնել ոչ միայն մեղավորներին, այլ նաեւ դրանց հովանավորներին եւ հանցագործ այս ողջ շղթան, դատավոր ու փաստաբան վախեցնողների այս ոհմակը ամենախիստ պատասխանատվության առաջ կկանգնի», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ երեկ գիշեր ժամը՝ 22։ 30- 23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել էին Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։