Վրաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Sputnik» գործակալության վրացական ծառայությունը։

«Շաբաթ օրը կայցելեմ Ադրբեջան, որին մեկ շաբաթ անց կհետևի իմ այցելությունը Հայաստան։ Մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը», – ասել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության ապահովումը շատ կարևոր է։