Եվրախորհուրդը քննարկելու է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը

Եվրախորհուրդը քննարկելու է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը
Եվրախորհուրդը քննարկելու է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում սկսված ռազմագործողությունը դադարեցնելու բազմաթիվ  կոչեր և հայտարարություններ են հնչեցվել աշխարհի տարբեր կողմերից. գրում է ermenihaber-ը:

Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Ամելի դե Մոնշալին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կայանալիք ԵՄ գագաթնաժողովին  քննարկելու են, թե արդյոք հնարավոր կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ` Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմագործողության առնչությամբ: «Պատժամիջոցները քննարկվելու են հաջորդ շաբաթ Եվրախորհրդում:

Մենք անզոր չենք լինի, երբ բախվենք այնպիսի իրադրության հետ, որը ցնցում է քաղաքացիական անձանց, սիրիական ազատ ուժերը և տարածաշրջանի կայունությունը »,- ասել է Ամելի դե Մոնշալին: