ՊՆ-ն հերքում է Ֆիզուլի քաղաքին և շրջակա գյուղերին «Սմերչ» համակարգից հարվածելու ադրբեջանական կողմի հայտարարությունը

Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, անհեթեթություն է:

Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել:

Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։