Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի անկախությունը

Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը վկայակոչելով Միլանի քաղաքային խորհրդի անդամին, տեղեկացնում է, որ Իտալիայի Միլան քաղաքն ընդունեց Արցախի անկախությունը։

Պատգամավորը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Միլան քաղաքն ընդունեց ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ❗❗❗Երեկ երեկոյան հրատապ միջնորդությամբ Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը եւ, ինչպես նշված է միջնորդության մեջ, հանձնարարեց Միլանի Քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին. “խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն”։

Շնորհակալ ենք այս ողջ գործընթացը նախաձեռնած քաղաքային խորհրդի անդամներին, հատկապես` Մաթեո Ֆորտեին, կոչ եմ անում նրա էջում հայտնել Ձեր երախտագիտությունը, այս հղումով`

Միլան քաղաքն ընդունեց ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ❗❗❗Երեկ երեկոյան հրատապ միջնորդությամբ Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն…

Posted by Gayane Abrahamyan on Thursday, October 15, 2020