Իրանը մասամբ բացել է իր օդային տարածքը և սկսել ավիահաղորդակցության աստիճանական վերականգնումը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ շաբաթ օրվանից երկրի արևելյան օդային տարածքի մի մասը պաշտոնապես բացվել է։
Գերատեսչության տվյալներով՝ արևելյան շրջանների օդանավակայանները վերսկսել են աշխատանքը բնականոն ռեժիմով, և այդ ուղղությամբ թռիչքների իրականացումն արդեն լիովին հնարավոր է։



















