ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան էջում գրել է.
««Անկախ դիտորդ»-ում բավականին երկար էինք քննարկում, թե Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի տակ է ընկնում Արման Թաթոյանի հրապարակած ձայնագրությունը` հավաքի մասնակցության պարտադրանքի (236), թե քարոզարշավի մասնակցության պարտադրանքի (211)։
Վերջը, կարծես, որոշեցինք հաղորդումը տալ հավաքի մասնակցության պարտադրանքի` ՔՕ 236-րդ հոդվածի 3-րդ մասով։ Այն է` հավաքին մասնակցելու պարտադրանքը, որ կատարվել իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով։ Արարքի առավելագույն պատիժը 5 տարի է»։



















