Գորիսի ԲԿ դիմած ռուս զինծառայողները հրազենային վնասվածքներ չեն ունեցել․ Սյունիքի մարզպետարան

Մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում ոչ հրազենային թեթև վնասվածքներով։ 

Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը։

Զինծառայողները տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։