Իրանը ողջունում է ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը. Իրանի ԱԳՆ

Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը: «Արմենպրես»ի հաղորդմամբ, 1lurer.am-ը, հղում կատարելով ISNA գործակալությանը, հայտնում է, որ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ Իրանը ողջունում է իր հարևանների միջև հարաբերությունների կարգավորումը և աջակցում է այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին։

 «Մեր տարածաշրջանը հոգնել է հարաբերությունների խզումից ու բացասական մոտեցումներից: Պետք է օգնենք դրական մոտեցումներ ու տեսակետներ ձևավորել»,- ընդգծել է Խաթիբզադեն: