Արսեն Բաբայանը և Արծվիկ Մինասյանը բերման են ենթարկվել ԱԱԾ. նրանք ներկայացվել են ՀՔԾ

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն:

«Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ԱԱԾ-ից:

«Լուրը հաստատում ենք, տվյալ անձինք բերման են ենթարկվել: Նրանք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին՝ Հատուկ քննչական ծառայություն»,- նշեցին ԱԱԾ-ից: