Համացանցում հրապարակվել է ռեժիսոր Դևիդ Ֆինչերի «The Adventures of Cliff Booth» («Քլիֆ Բութի արկածները») նոր ֆիլմի թիզերը, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Բրեդ Փիթը և ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանը։
Թիզերը մեծ հետաքրքրություն է առաջացրել կինոսիրողների շրջանում՝ հատկապես Ֆինչերի մթնոլորտային ոճի և դերասանական կազմի պատճառով։ Թեև սյուժետային մանրամասները դեռ գաղտնի են պահվում, տեսահոլովակը ակնարկում է լարված և մռայլ պատմություն՝ ռեժիսորին բնորոշ ոճով։
Ֆիլմի թողարկման հստակ ժամկետը դեռ չի հայտարարվել։



















