Լոնդոնյան աճուրդում Զելենսկու ֆլիսե բլուզը վաճառվել է 111 հազար ԱՄՆ դոլարով

Լոնդոնում Christie’s բարեգործական աճուրդում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ֆլիսե բլուզը վաճառվել է 90 հազար ֆունտ ստեռլինգով (111 հազար ԱՄՆ դոլար): Բլուզի մեկնարկային գինը աճուրդում հայտարարվել է 50 հազար ֆունտ ստեռլինգ, գրում է «The Telegraph»-ը: Նշվում է, որ աճուրդից ստացված գումարն ուղղվելու է Ուկրաինայի կարիքների լուծմանը:

Ըստ աղբյուրի, աճուրդը սկսելուց առաջ ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ կոչ անելով մասնակիցներին ժլատ չլինել: