Մահվան ելքով վթար Շիրակի փողոցում

Դեկտեմբերի 24-ին, ժամը 18.30-ին,Երևանի Շիրակի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին ու գազատար խողովակին. 67-ամյա վարորդ Գագիկ Մնացականյանը մահացել է:

Կատարվում է քննություն։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։