ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության վերաբերյալ

ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության վերաբերյալ
ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության վերաբերյալ

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել հուլիսի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների մասին, ինչի մասին տեղեկացնում է lragir.am-ը

«Մենք ցավակցում ենք զոհերի ու վիրավորների ընտանիքներին և կոչ անում կողմերին անհապաղ նվազեցնել լարվածությունը և պահպանել հրադադարի ռեժիմը: Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Վրիժառության կամ էլ բռնության շարունակման գործողություններն ավելի կբարդացնեն հակամարտության խաղաղ կարգավորումը»,- նշված է հայտարարությունում:

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին մոտ ժամանակներս հանդիպել և շարունակել երկխոսությունը: «Մենք կոչ ենք անում կողմերին ընդունել բանակցային գործընթացը վերսկսելու ԵԱՀԿ գործող նախագահի հրավերը, որը կարող է նպաստել խաղաղության հասնելուն: Մենք աջակցում ենք Մինսկի խմբին և պատրաստ ենք նպաստել հակամարտության կարգավորման ջանքերին»,- նշված է հայտարարությունում: