Etihad Airways-ը հայտարարել է Աբու Դաբիից Երևան թռիչքների մեկնարկի մասին

ԱՄԷ-ի ազգային ավիափոխադրող Etihad Airways-ը քիչ առաջ հայտարարեց Աբու Դաբիից դեպի յոթ նոր ուղղություն թռիչքների մեկնարկի մասին, որոնց թվում է նաև Երևանը։

Նոր ուղղություններն են.

Երևան, Հայաստան
Ալմաթի, Ղազախստան
Բաքու, Ադրբեջան
Բուխարեստ, Ռումինիա
Մեդինա, Սաուդյան Արաբիա
Թբիլիսի, Վրաստան
Տաշքենդ, Ուզբեկստան