Օնլայն հնարավոր է տեսնել ըստ մարզերի կորոնավիրուսի հաստատված դեպքերի տվյալները

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ,

Կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19) (https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/) էջում այսուհետ կարող եք տեսնել հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի:

Փորձում ենք առավելագույնս հասանելի դարձնել տեղեկատվությունը և առաջիկայում վիճակագրությունը կտրվի նաև ըստ վարչական շրջանների և համայնքների»: