Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու գործընթացը երկարաձգվել է մինչև հունիսի 1-ը

Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ) տրամադրելու գործընթացը երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունիսի 1-ը, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 1-ն է։ Մինչ այժմ ԲԳՎ է ստացել մանկատան 206 շրջանավարտ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հիշեցնենք, որ բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն ՀՀ քաղաքացի, 1991 թվականից առ այսօր սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունեցող և վերջին հինգ տարվա ընթացքում բնակելի տարածք չօտարած ՀՀ մանկատան շրջանավարտները։