««Հայաստան համահայկական հիմնադրամի» հեռուստամարաթոնը ձախողվեց». Գագիկ Համբարյան

««Հայաստան համահայկական հիմնադրամի» հեռուստամարաթոնը ձախողվեց». Գագիկ Համբարյան
««Հայաստան համահայկական հիմնադրամի» հեռուստամարաթոնը ձախողվեց». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրառում է արել՝ անդրադառնալով Հիմնադրամի հեռուստամարաթոնի արդյունքներին։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

«Այս տարվա «Հայաստան համահայկական հիմնադրամի» արդյունքները՝11 մլն 109 հազար 633 դոլար նվիրաբերված գումարը շատ մտահոգիչ է,քանի որ այն 2017 թ-ի հետ համեմատած մոտ 1,4 միլիոն դոլարով պակաս է…

Այս արդյունքը ես համարում եմ ձախողում…Եթե նախկինում տարեց տարի նվազող նվիրատվություններն այդ ժամանակվա ընդդիմախոսների կողմից հիմնականում բացատրվում էր սփյուռքի անվստահությամբ Հայաստանի իշխանությունների նկատմամբ,ապա ինչպե՞ս կարելի է բացատրել, որ Թավշյա հեղափոխությունից հետո գրեթե ոչինչ չի փոխվել…

Ստացվում է,որ սփյուռքն այս անգամ էլ «անվստահություն» հայտնեց «թավշյա» իշխանություններին…

Պատճառները, ըստ իս, մի քանիսն են…

Նախ, «Հայաստան համահայկական հիմնադրամի» արդեն նախկին տնօրենի սկանդալային ձերբակալությունն էր և անիմաստ աղմուկը այդ ձերբակալության շուրջ…

Այո՛,դա անիմաստ աղմուկ էր,քանի որ ընդամենը օրեր անց Արա Վարդանյանն ազատության մեջ էր։ Սակայն «իմիջային» վնասը,որը հասցվեց հիմնադրամին ահռելի էր, որի հետևանքներից մեկն այս տարվա բացասական արդյունքն էր…

Երկրորդը, նոր իշխանությունների կողմից դրսևորված զարմանալի անհետաքրքրությունը հեռուստամարաթոնի նկատմամբ,ինչպես նաև համապատասխան գերատեսչությունների տարրական անգործությունը…

Արդյունքը՝սիրված և ընդունված հասարակության և սփյուռքի մեծ մասի կողմից նոր իշխանություններին ավելի քիչ գումար հաջողվեց նվիրատվությունների տեսքով ստանալ հիմնադրամի համար,քան չսիրված և չընդունված նախորդ իշխանություններին…

Հ.Գ. Արդեն ժամանակն է «դուխովից» անցնել «խելքովին» և ամեն ինչ անել, որ ազգովի չհայտնվենք «կղանքում»…

Ի դեպ, «դուխով» բառն արդեն կորցրել է իր վաղեմի իմաստը, քանի որ շատերն իրենց «անդուխովությամբ» թաքնվելով Փաշինյանի թիկունքում, սակայն իրենց սոցցանցերի էջերում օգտագործելով այդ բառն արժեզրկել են դրա իմաստը…»։