«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենն ազատվել է պաշտոնից

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը՝ Մերուժան Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից»,- նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: