Պետք է հերթական անգամ հիասթափեցնեմ ադրբեջանական ապաշնորհ քարոզչամեքենային, նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները. Խոսնակ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրոյմ է.

«Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին կեղծ տեղեկատվություն են տարածում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյուն, որի մեջ է եղել նաև նախագահին սպասարկող մեքենան:

Նախ՝ որևէ շարասյուն չեն խոցել, և դա ևս թշնամու վառ երևակայության արդյունքն է, երկրորդ՝ պետք է հերթական անգամ հիասթափեցնեմ ադրբեջանական ապաշնորհ քարոզչամեքենային, քանի որ նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները, որով պայմանավորված, անշուշտ, անդառնալի վնասներ են կրում Արցախ ներխուժած թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հրոսակախմբերը»:

Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին կեղծ տեղեկատվություն են տարածում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ…

Posted by Վահրամ Պողոսյան/Vahram Poghosyan on Sunday, November 1, 2020