Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցներ է անցկացրել Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Լրատվամիջոցը հայտնել է, որ հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա լարվածության հարցը: