Հարևան երկրների միջև առևտրատնտեսական կապերի առաջնահերթությունը

Համաշխարհային տնտեսության ուշագրավ փաստերից է այն, որ միջազգային առևտրաշրջանառության մեծ մասը երկրները իրականացնում են իրենց իսկ անմիջական հարևան երկրների միջև։

Սույն հանգամանքի վրա կան ազդող մի քանի կարևոր գործոններ։ Առաջնային գործոններից է դիստանցիան կամ ավելի ճիշտ կլինի ասել հարևան երկրի մոտակա շուկան, որը իր հերդին թույլ է տալիս առավել մեծ տեսակի ապրանքների և ծառայությունների մրցունակ լինել նվազ տրանսպորտային ծախսեր պահանջող հարևան երկրում։

Սովորաբար հարևան երկների միջև առավել հեշտ է կամ առավել մեծ քանակությամբ մարդկանց և բիզնեսների է հասանելի շփվել հարևան երկրի տնտեսվարողների հետ, որը դյուրին է դարցնում առևտրաշրջանառությունը։ Իսկ տնտեսվարման կառուցվածքային տեսանկյունից առավելապես մեծ քանակի փոքր և միջին բիզնեսներ են ներգրավված հենց հարևան երկրների միջև առևտրաշրջանառության շրջապտույտում։ Ինչպես նաև հաճախ նպաստող է պատմամշակույթային կապերը, որը նույնպես դյուրին է տարձնում տնտեսվարողների շփումը և միմյանց շուկաներում մրցակցելը։

Սույն հանգամանքից Հայաստանը օգտվում է կարելի է ասել կիսով չափ։ Ինչպես գիտենք Հայաստանի Հանրապետությունը իր չորս սահմանակից հարևան երկրներից անմիջական առևտրաշրջանառություն իրականացնում է Վրաստանի և Իրանի միջև։ Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունը իրականացվում է Վրաստանով անցնող տարանցիկ ճանապարհների և ընկերությունների միջոցով իսկ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընդհանրապես առևտրաշրջանառություն տեղի չի ունենում նույնիսկ երրորդ երկրի միջոցով։

Հայաստանի Հանրապետության չորս հարևանները ըստ իրենց նոմինալ Համախառն Ներքին Արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշով դասավորված են հետևալ կերպ․

  1. Թուրքիան 719,5 մլդ ԱՄՆ դոլար (2020թ)
  2. Իրան 635,7 մլդ ԱՄՆ դոլար (2020թ)
  3. Ադրբեջան 42,6 մլդ ԱՄՆ դոլար (2020թ)
  4. Վրաստան 15.7 մլդ ԱՄՆ դոլար (2020թ)

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Թուրքիան լինելով մեր ամենամեծ տնտեսություն ունեցող անմիջական հարևանը, այն ընդամենը տեղակայված է Հայաստանի արտաքին առևտրի երկրների ցուցակի առաջին տասնյակի վերջնամասում, իսկ միջնորդավորված առևտուրը, որը իրականացվում է Վրաստանի միջոցով մեծապես օգուտ է բերում Թուրքիային, որպես դեպի Հայաստան արտահանող երկիր։ Հայստանը չնչին քանակությամբ արտահանում է իրականացնում դեպի Թուրքիաի։

Կորսված տնտեսական պոտենցիալի կամ հնարավորության մասին կարելի է թվային պատկերացում կազմել բաց սահմաններով հարևաննեի և փակ սահմանակից երկրների տնտեսական ներուժը հաշվի առնելով և համեմատելով թե ինչպիսին կլիներ ապրանքաշրջանառությունը եթե սահմանները լինեին բաց։

 Վերոնշյալ գործոնները, երկրի ֆիզիկական չափերը և տնտեսական ներուժը հաշվի առնելով իրատեսական է համադրել Իրանի Իսլամական Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը։ Ստորև աղուսյակում ներկայացված է Իրանի հետ վերջին հինգ տարիների ընդացքում փաստացի տեղի ունեցած առևտրաշրջանառության ծավալները և ՀՆԱ-ի հետ հարաբերությունը։

Իրանի Իսլամական Հանրապետություն (մլն․ ԱՄՆ դոլար)

 20152016201720182019
ՀՆԱ (նոմինալ)    385,000        418,100        445,500        456,600        581,300    
Արտահանում և ներկրում          280          241              260              387              408    
Արտահանում և ներկրում/ՀՆԱ0.07%0.06%0.06%0.08%0.07%

Իրանի հետ փաստացի առևտրային վիճակագրության հիման վրա որոշակի ճշտությամբ սույն մեթոդը թույլ է տալիս կառուցել կանխատեսման աղյուսակ, որտեղ արտացոլված է այն թվային պատկերը թե ինչպիսին կլիներ Հայաստան-Թուրքիա առևտրաշրջանառությունը եթե չլիներ սահմանների շրջափակումը։

Թուրքիայի Հանրապետություն (մլն․ ԱՄՆ դոլար)

 20152016201720182019
ՀՆԱ (նոմինալ)864,100    869,300    858,900    779,600    760,900    
Արտահանում և ներկրում138    164    229    254    269    
Արտահանում և ներկրում/ՀՆԱ0.02%0.02%0.03%0.03%0.04%
Արտահանում և ներկրում (կանխատեսում)630 502    501    660    535    
Արտահանում և ներկրում/ՀՆԱ (կանխատեսում)0.07%0.06%0.06%0.08%0.07%

Հաջորդ համադրելի երկրները Հայաստանի միյուս երկու հարևաններն են՝ Վրաստանը և Ադրբեջանը։ Սույն երկրները համադրելի են ոչ միայն ֆիզիկական և տնտեսական չափերից ելնելով այլ նաև միջանձնային և տնտեսվարողների շփման տեսանկյունից, քանի որ երկար տարիներ միարժամանակ գտնվել են Խորհրդային Միությունում, որտեղ և հաստատվել է համակեցության ընդհանուր լեզուն՝ ռուսերենը որով շփվել են ամբողջ միության տարածքում։ 

Ստորև աղուսյակում ներկայացված է Վրաստանի հետ վերջին հինգ տարիների ընդացքում փաստացի տեղի ունեցած առևտրաշրջանառության ծավալները և ՀՆԱ-ի հետ հարաբերությունը։

Վրաստանի Հանրապետություն (մլն․ ԱՄՆ դոլար)

 20152016201720182019
ՀՆԱ (նոմինալ)      15,000          15,100          16,200          17,600          17,500    
Արտահանում և ներկրում          202              252              248              156              159    
Արտահանում և ներկրում/ՀՆԱ1.35%1.67%1.53%0.89%0.91%

Վրաստանի հետ փաստացի առևտրային վիճակագրության հիման վրա որոշակի ճշտությամբ սույն մեթոդը թույլ է տալիս կառուցել կանխատեսման աղյուսակ, որտեղ արտացոլված է այն թվային պատկերը թե ինչպիսին կլիներ Հայաստան-Ադրբեջան առևտրաշրջանառությունը եթե չլիներ սահմանների շրջափակումը։

Ադրբեջանի Հանրապետություն (մլն․ ԱՄՆ դոլար)

 20152016201720182019
ՀՆԱ (նոմինալ)50,800    37,800    41,400    47,100    48,000    
Արտահանում և ներկրում (կանխատեսում)685    632    634    418    436    
Արտահանում և ներկրում/ՀՆԱ (կանխատեսում)1.35%1.67%1.53%0.89%0.91%

Սույն կանխատեսումներից հետևում է, որ յուրաքանչյուր տարի արտաքին առևտրի ցուցանիշները բաց սահմանների պարագայում կարող էին լինել ավելի մեծ և որպես հետևանք Հայաստանի ՀՆԱ-ն նունպես կկրեր դրական ազդեցություն։

Ստորև աղյուսակում ներկայացված է Հայաստանի փաստացի արտահանման և ներկրման ընդհանուր ցուցանիշները, դրան գումարծ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հիպոթետիկ առևտրաշրջանառության ծավալները։ 

Հայաստանի Հանրապետություն (մլն․ ԱՄՆ դոլար)

 20152016201720182019
Հայաստան, ընդհանուր արտահանում և ներկրում48475087641873728190
Թուրքիա, արտահանում և ներկրում (կանխատեսում)491338272406266
Ադրբեջան, արտահանում և ներկրում (կանխատեսում)685632634418436
Հայաստան, ընդհանուր արտահանում և ներկրում (կանխատեսում)60236057732381978891
Ենթադրվող աճը ըստ տոկոսի20%16%12%10%8%

Ինչպես ցույց է տալիս հիպոթետիկ կանխատեսումը ապաշրջափակումը կարող է օգտակար լինել Հայաստանի տնտեսությանը։ Հակառակ պարագան, եթե նպաստող լիներ ապա աշխարհը ոչ թե կբացեր և դյուրին կդարցներ միջազգային առևտուրը այլ մեր հարևանների օրինակով կշրջափակեր սահմանները։ 

Պատասխանատու խմբագիր՝ Վահրամ Թոքմաջյան