Նահանջի, թե հաղթանակի ժամանակ իմ զորքի հետ եմ․ Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելիներս արդեն լավ եմ, վաղվանից կլինեմ շարքում, իմ ճակատի ու իմ բնագծում։

Որքան էլ ներքին ու արտաքին թուրքերը ուրախանան, ես իմ բանակին երբեք չեմ լքի, նահանջի, թե հաղթանակի ժամանակ իմ զորքի հետ եմ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Արծրուն Հովհաննիսյանը առողջական խնդիրներ ունի։ Հովհաննիսյանը պատերազմական այս օրերին լրատվության ամենավստահելի աղբյուրն է բազմաթիվ մարդկանց համար։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում Արծրուն Հովհաննիսյանն ավելի քան վեց հարյուր հազար հետեւորդ ունի։