Օրը օրի վրա վարչապետ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի դիրքերը թուլանում են․ Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Օրը օրի վրա վարչապետ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի դիրքերը թուլանում են, իսկ դա ոչ միայն իրենց անձնական խնդիրն է, այլ նաև երկիրն անկառավարելի վիճակի տանող ազդեցիկ գործոն է:

Այս քաղաքական կաթվածը հաղթահարել է պետք: Անհրաժեշտ է պահպանել պետական ինստիտուտները, չնույնականացնելով դրանք ներկա քաղաքական թիմի հետ՝ թիմերը կգան-կգնան, իսկ ինստիտուտները պետք է մնան ու կենսունակությունը չկորցնեն, քանի որ այժմ հենց պետության գոյությունն է դրանից կախված լինելու:

Գոնե, որպես դրական փոփոխությունների գրավական, ներկայիս խայտառակ ԿԸՀ ղեկավարին փոխեն ու մի չապականված, սկզբունքային մարդու նշանակեն՝ շուրջը նոր մասնագիտական թիմ հավաքելու հարավորությունն ապահովելով: Դա հնարավորություն կտա ժամանակ շահել ու պատշաճ կերպով նախապատրաստել ԱԺ արտահերթ ընտրությունները»: