ՀՀ ԱԳ նախարարը Վատիկանում ներկա կգտնվի «Խաղաղություն Հայաստանին» խորագրով պատարագին

 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը hոկտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով կգտնվի Վատիկանում:

Ինչպես հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից, այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Սուրբ Աթոռի ու Մալթայի Ինքնիշխան Ուխտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Սանտա Մարիա Մաջիորե պապական տաճարում Արարատ Միրզոյանը ներկա կգտնվի «Խաղաղություն Հայաստանին» խորագրով պատարագին: