Օգոստոսի 29-ին, ժամը 16:32-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ օգոստոսի 28-ին, տեղական ժամանակով ժամը 20:06-ին Մ-5 «Ուրալ» դաշնային ավտոճանապարհի 1604 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
«Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «ISUZU» մակնիշի բեռնատարին:
ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 2 ՀՀ քաղաքացի (Արթուր Բ., ծնված 1978 թ․և Հրաչիկ Պ., ծնված 1985 թ.): Տուժածները տեղափոխվել են ՌԴ Աշա քաղաքի ԲԿ։
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: