Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների և միջազգային կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ այսօր այցելել են Արցախի գրավյալ տարածքներ՝ Շուշի ու Վարանդա (Ֆիզուլի)։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, գրում է Factor.am-ը։
Այցը կազմակերպվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Միջազգային դիվանագետներին ուղեկցում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նշենք, որ ուղևորությանը մասնակցում են Թուրքիայի, Պակիստանի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Իսրայելի, Չինաստանի, ճապոնիայի, Մալազիայի,մ Հարավային Կորեայի, Բելառուսի, Ուկրաինայի, Բրազիլիայի, Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Ալժիրի, ու այլ երկրների դեսպանները, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները։
Նրան Վարանդայում ծանոթացել են միջազգային օդանավակայանի կառուցման աշխատանքներին, նաև այցելել ենթակայան, որի բացումը տեղի է ունեցել հունիսի 14-ին։
Օտարերկրյա պատվիրակության անդամներն այժմ հայկական Շուշիում են։ Համացանցում տարածվել են նրանց լուսանկարները Շուշիի ամրոցից ու ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական քաղաքի այլ տեսարժան վայրերից։