Այսօր հայ զինվորը պաշտպանում է նա՛և Վրաստանի անկախությունը Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներից․ Լենա Նազարյան

«Որքան էլ տարօրինակ հնչի, բայց այսօր հայ զինվորը պաշտպանում է նա՛և Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներից:

Այս մասին այսօր ասել եմ Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Մենք պե՛տք է միասին լինենք: Այսօր այդ պահն է»,- այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը: