Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառել

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառել
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառել

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցի ապահովման միջոց պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու մասին հայցվոր կողմի միջնորդությունը՝ դատարանը հոկտեմբերի 19-ին մերժել է:

Այդ մասին հայտնում է Քոչարյանի փաստաբանական թիմը՝ հավելելով, թե դատարանի այս որոշումը Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը բողոքարկելու է, համարելով, որ որոշումն  օրինական չէ:

Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան  ընդդեմ Նիկոլ   Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցնելու պահանջի մասին: