Վարչապետը Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Աջամօղլյանը նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Արման Աջամօղլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ։