Ավետիք Իշխանյանի դեմ քրեական գործ հարուցելը հավակնում է «տարվա զավեշտ» ճանաչվելու պատվին. Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՖԲ-ում գրառման համար Ավետիք Իշխանյանի դեմ քրեական գործ հարուցելը հավակնում է «տարվա զավեշտ» ճանաչվելու պատվին։

Ոչ պակաս զավեշտ է այն, որ այդ խայտառակ փաստը արձանագրվում եւ գնահատվում է ըստ քաղաքական կողմնորոշումների։ Ինքս էլ եմ հեռու Ավետիքի գաղափարական համախողը լինելուց, չեմ էլ համարում, որ վերջին տարիներին ինքը արդյունավետ իրավապաշտպանությամբ է զբաղվել։

Արդեն 10 տարուց ավել է (ի տարբերություն շատերի հետ իր հարաբերությունների, դա վերջին հնգամյակի իրադարձությունններով չէ պայմանավորված) մեր միջեւ որեւէ մտերմության/համագործործակցության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Սակայն նման հանգամանքները ի՞նչ կապ կարող են ունենալ ասյօր լռելու հետ»։