«Հայաստան» համահայկական հիմնադրամը ևս 8 հզոր դիզելային գեներատորներ է ուղարկում Արցախ

Այժմ ևս 8 հզոր դիզելային գեներատորներ ուղևորվում են Արցախ, որոնցից յուրաքանչյուրն էլեկտրականությամբ կապահովի մի ամբողջ համայնքի բնակչության: Այդ մասին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

Պատերազմի սկզբից առ այսօր Հիմնադրամը 108 դիզելային գեներատոր է տրամադրել Արցախի հոսանքազրկված բնակավայրերին:

Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք–արշավի շրջանակներում հանգանակված միջոցներով: